armenpress.am: Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում շուրջ 520 հազար մանրաձուկ բաց կթողնվի Սևանա լիճ:
Այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի ֆինանսավորման համար հաջորդ տարի կուղղի շուրջ 495 մլն դրամ:
Խոսելով Սևանա լիճ Սևանի իշխանի վերադարձի ծրագրի մասին՝ նախարարն ասաց. «2025 թվականին նախատեսում ենք շուրջ 520 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ»:
Սիմիդյանը հստակեցրեց, որ խոսքը իշխանի երկու տեսակի մասին է:
comment.count (0)