Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով
 |tert.am|
17:42 - 05 նոյեմբերի, 2024

Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով |tert.am|

tert.am: Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացը։

«Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները, երկու կողմից էլ զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում: Այս ամենը կողմերից պահանջում է ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել