factor.am: COP29-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Լիդիա Պերեյրան և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան ձեռնպահ են մնացել պատասխանել հարցին, թե ինչպես են ընկալում պաշտոնական Բաքվի քննադատությունները եվրոպական ինստիտուտների հասցեին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր COP29-ի շրջանակում նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ զեկուցելով կլիմայի փոփոխության դեմ ուղղված նախագծերի իրականացման բանակցությունների և քննարկումների ընթացքի մասին։
BBC-ի թղթակիցը խնդրել է մեկնաբանել պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որոնք Եվրախորհրդարանին և Եվրամիությանը մեղադրում են հակաադրբեջանական գործունեության մեջ։ Լրագրողը հարցրել է նաև, թե ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները քննարկե՞լ են, արդյոք, մարդու իրավունքների հարցերը Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես պահանջում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:
Լիդիա Պերեյրան նշել է, որ իր պատվիրակությունը դեռևս չի հանդիպել պաշտոնյաների հետ: Հանդիպում է լինելու Ադրբեջանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի հետ, որտեղ այդ հարցերը կբարձրացվեն։
ԵՄ-ի հասցեին Բաքվի քննադատության առնչությամբ եվրահանձնակատար Հոքստրան ասել է, որ փոխադարձ քննադատությունը մեծ քաղաքականության մի մասն է։ Նրա խոսքով՝ կողմերը կարող են միմյանց նկատմամբ գնահատականներ հայտնել, «որոնց հետ համաձայն չեն, և որոնք իրական չեն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)