news.am: Միակ մարդիկ, որ տանում են տրանսպորտային համակարգը կոլապսի, դա այսօրվա քաղաքային իշխանություններն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե ուզում էին համակարգը տանել կոլապսի, բայց ձախողվել են եւ իրենք վերջակետ կդնեն «այս քաղաքական շոուին»:
«Ես հորդորում եմ մեր քաղաքային իշխանություններին, որպեսզի հաշվետու լինեն ժողովրդին և օրինակ մոտակա օրերին հրապարակեն, օրինակ հունվարին իրենց հավաքագրումները ինչքա՞ն են եղել, համեմատենք անցած տարվա հունվարի հետ:
Հունվարը բաց թողեցինք, փետրվար ամսից թող մի քանի օր էլ անցնի, խնդրում եմ, թող մի հատ թվերը հրապարակեն, տեսնենք հավաքագրումները ինչ վիճակում են անցած տարվա փետրվարի նույն օրերի հետ համատած:
Կտեսնենք՝ իրենց գովերգած փառապանծ փաթեթները քանի հոգի են գնել ու օգտվել: Իրենք ասում են՝ ինչ լավ փաթեթներ են, ասում էին՝ մեր փաթեթով 100 դրամ է գալիս, եթե հաճախ ես օգտվում 100-ից էլ պակաս է: Հիմա իրենք սահմանել են 150 դրամ, մի հատ տեսնենք, բա որ փաթեթով 100 դրամ է գալիս կամ ավելի պակաս, քանի՞ հոգի է գնել այդ փաթեթները: Մարդիկ հաշվել գիտեն:
Երկրորդը՝ փառապանծ այդ 300 դրամանոց տոմսը, որ իրենք ասում են երեք ուղևորության համար է, ստացվում է, որ մեկ ուղերությունը 100 դրամ է, եւ զուգահեռաբար վաճառում են 150 դրամանոց տոմս: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե այդ 300 դրամանոց տոմսը այնքան լավն է, մի հատ տեսնենք, քանի՞ գոհ է գնել այդ տոմսը: Անգամ ինձ հետաքրքիր է տարվա կտրվածքով՝ 2025-ի վերջում տեսնենք, թե քանի մարդ է գնել այդ տոմսը:
Սրանով ես ցույց եմ տալիս, որ բացարձակ ոչ մի աշխատանք այդտեղ չի կատարվել, ոչ մի հաշվարկ չկա, ոչ մի պատկերացում չկա, ոնց են օգտվելու մարդիկ, ում է պետք, ում պետք չէ, ով քանի անգամ է օգտվելու:
Մարդիկ մեծամասամբ օգտվելու են կամ մեկ ուղևորության տոմսից կամ բոյկոտելու իրենց հնարավորությունից»,- հայտարարեց Մարությանը:
comment.count (0)