Քամալա  Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ
23:00 - 06 նոյեմբերի, 2024

Քամալա Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ

Քամալա Հարիսը չորեքշաբթի զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ասել է Հարիսի ավագ օգնականը:

Հարիսը Թրամփի հետ քննարկել է իշխանության խաղաղ փոխանցման կարևորությունը՝ նախքան իր ելույթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:

Չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին՝ նրան արդեն շնորհավորել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն,  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել