Հուսով եմ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը կավարտվեն․ Էրդողանը շնորհավորել է Թրամփին
 |ermenihaber.am|
20:30 - 06 նոյեմբերի, 2024

Հուսով եմ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը կավարտվեն․ Էրդողանը շնորհավորել է Թրամփին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X»-ի իր էջում շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի համար։

«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ մեկնարկած այս նոր ժամանակաշրջանում, հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ավելի արդար աշխարհի համար ավելի մեծ ջանքեր կգործադրվեն:

«Մաղթում եմ, որ ընտրությունները հաջողություններ բերեն մեր բարեկամ և դաշնակից ԱՄՆ ժողովրդին և ողջ մարդկությանը»,-հավելել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել