Նենսի Փելոսին երկարաձգում է իմպիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու գործընթացը |factor.am|
07:31 - 22 դեկտեմբերի, 2019

Նենսի Փելոսին երկարաձգում է իմպիչմենթի հոդվածները Սենատ ուղարկելու գործընթացը |factor.am|

factor.am:  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվում է ասել, թե երբ է նախագահ Թրամփի նկատմամբ ներկայացված իմպիչմենթի հոդվածները պատրաստվում ուղարկել Սենատ: Նա նախ ուզում է պատկերացնել, թե ինչպես կարող է ընթանալ դատավարությունն այնտեղ:

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելն ավելի վաղ ասել էր, թե Փելոսին վախենում է ուղարկել «այդ անպետքությունը», եւ ավելացրել, որ «Սենատը, Թրամփին արդարացնելով, կուղղի այդ սխալը»:

Սենատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն էլ մեղադրում է ՄաքՔոնելին, հիշեցնելով, որ վերջինս արդեն իսկ ելույթ է ունեցել Սենատի դատավարության ժամանակ անկողմնակալ չլինելու մասին խոսքերով:

Վերադառնալով Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությանը, պետք է հիշել մամուլի ասուլիսի ժամանակ նրա այն խոսքերը, թե հարկավոր է լավ ուսումնասիրել այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ Սենատում: «Պետք է իմանալ ու լավ որոշել, թե որ սենատորներին է հարկավոր մոտենալ ու աշխատանքներ տանել նրանց հետ», – ասել է Փելոսին ու այսպես բացատրել հոդվածները Սենատ ուղարկելու գործը երկարաձգելու իր որոշումը:

ՄաքՔոնելը կարծում է, որ այն չի կարող ավելի հետաձգվել, քան հունվար ամիսը: Այնպես որ, ասում է նա, դատավարությունը Սենատում կանցկացվի եկող տարվա առաջին ամսվա ընթացքում, եւ ինչպես հանրապետականներն են ասում, Թրամփը կարդարացվի իրենց կողմից մեծամասնություն կազմող պալատում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել