amerikayidzayn.com: ԱՄՆ նախագահ Թրամփը հինգշաբթի էներգետիկ և պաշտպանական ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր է կնքել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, ով այցելել էր Սպիտակ տուն: Չնայած այդ հանգամանքին, կողմերը փոխադարձ բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներ են հնչեցրել, ինչից Նյու Դելին փորձում է խուսափել:
Այցը նաև արդյունավետ էր, և Մոդիի հետ բանակցությունների արդյունքում Թրամփը հայտարարեց էներգետիկային, տիեզերքին և պաշտպանությանը վերաբերող մի շարք համաձայնագրերի մասին, ներառյալ՝ խոսեց F-35 կործանիչներ թողարկող ծրագրին Հնդկաստանի հնարավոր միանալու վերաբերյալ, որը ներկայում հասանելի է ԱՄՆ միայն մերձավոր դաշնակիցներին:
«21-րդ դարի համար ԱՄՆ-Հնդկաստան պայմանագիրը պատմական իրադարձություն է, որը կխորացնի մեր գործընկերությունն ու բարեկամությունը բոլոր ասպեկտներում: Այս տարվանից մենք Հնդկաստանի հետ ռազմական առևտուրը կավելացնենք միլիարդավոր դոլարներով: Նաև ճանապարհ ենք հարթում Հնդկաստանին F-35 կործանիչներ տրամադրելու համար»,- ասել է Թրամփը:
Մոդիի ամերիկյան ուղևորությունը, սակայն, ստվերվեց ԱՄՆ նախագահի՝ նույն օրը հնչեցրած հայտարարությամբ, թե Վաշինգտոնը փոխադարձ՝ բարձր մաքսատուրքեր կսահմանի իր այն այդ առևտրային գործընկեր-պետությունների նկատմամբ, որոնք նմանատիպ մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների վրա։
Դոնալդ Թրամփն իր խոսքերը բացատրեց Հնդկաստանի հետ փոխադարձ առևտրում ամերիկյան կողմի համար առկա դեֆիցիտը նվազեցնելու նպատռակով:
Նարենդրա Մոդին հումորով արձագանքեց, թե ոգեշնչվելով Թրամփի «Հզորացնե՛նք Ամերիկան կրկին» կարգախոսից՝ առաջ է քաշել «Հզորացնե՛նք Հնդկաստանը կրկին» կարգախոսը:
Նա նույնպես կարևորեց համագործակցությունը էներգետիկայի, հատկապես՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների գծով, և պաշտպանության ոլորտում:
«Երբ Ամերիկան և Հնդկաստանը միասին են աշխատում, այդ ժամանակ MAGA [«Հզորացնե՛նք Ամերիկան կրկին»] գումարած MIGA [«Հզորացնե՛նք Հնդկաստանը կրկին»] դառնում է ՄԵԳԱ. սա մեգա համագործակցություն է բարգավաճման համար»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ Հնդկաստանը առանցքային դեր է խաղում՝ աշխարհում Չինաստանի աճող հավականությունների ֆոնին։ Ուստի, պատահական չէ, որ վերջին շրջանում Նյու Դելին շարունակ ընդլայնում է ջանքերն՝ իր պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին/Reuters
comment.count (0)