civilnet.am: «Մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»։ Այդ մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում 2025-ի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, ինչին հավատում ենք երբեմն կամ հաճախ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է զարգացումն ու առաջընթացն ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ վերջին 600-ամյակում Հայաստանը միայն 35 տարի է անկախ պետության փորձ ունեցել. «Ատացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, որովհետև վերջին 600 տարին ապրել ենք մեզ պարտադրված և ոչ թե մեր ստեղծած պետության մեջ»:
«Ակնհայտ է, որ վերը շարադրվածի հետևանքով մեր սոցիալ-մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային է, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է»,- նշել է նա:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)