civilnet.am: Կառավարության ձեռք բերած 49 ծառայողական Volvo ավտոմեքենաներից մեկը կտրամադրվի Սահմանադրական դատարանին, իսկ երեքը կամրացվեն վարչապետի աշխատակազմին։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում։
Հուլիսին կառավարությունը ավելի քան 1 միլիարդ դրամ ծախսեց 49 Volvo էլեկտրական մեքենաներ գնելու համար։ Մատակարարը «Ավանտգարդ» ընկերությունն էր։ Որոշ մեքենաներ արդեն մատակարավել են ու կառավարությունը որոշել է այն ամրացնել Սահմանադրական դատարանին ու վարչապետի աշխատակազմին։
ՍԴ-ին է հանձնվելու Volvo S90 Plug in Hybrid ավտոմեքենան, որի սկզբնական արժեքը 41,6 միլիոն դրամ է։ Այս մոդելի երկու մեքենաներ կամրացվեն վարչապետի աշխատակազմին, ինչպես նաև աշխատակազմին կհանձնվի 1 Volvo XC 90 plug in hybrid ավտոմեքենան։ Վերջինի սկզբնական արժեքը 43,8 միլիոն դրամ է։
comment.count (0)