azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Գերմանիայի կառավարությունը՝ նշելով, որ զրույցը տևել է մեկ ժամ։
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլեր Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից՝ ընդգծելով, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Գերմանիայի առաջնորդը Պուտինի հետ զրույցում նաև պնդել է, որ Մոսկվան պետք է պատրաստվի Ուկրաինայի հետ բանակցություններին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար։
Ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել։
comment.count (0)