factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում․գրում է regnum.ru-ն։
Հարցազրույցում Կրեմլի խոսնակը նշել է, որ զրույցի կարևորությունը հենց քաղաքական կամքն է՝ առաջին ձեռքից պարզելու դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ «Ուկրաինական թեմայի շուրջ քննարկումները եղել են անկեղծ, սակայն հնարավոր չէ խոսել կարծիքների համընկնման մասին՝ խորը տարաձայնությունների պատճառով։ Սակայն այն, որ խոսակցությունը կայացել է, դրական է»։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
comment.count (0)