hy.armradio.am: «Հըզբոլլահի» մամուլի խոսնակ Մուհամմեդ Աֆիֆը սպանվել է Բեյրութի կենտրոնում իսրայելական հարձակման հետևանքով։ Լուրը հաստատել է լիբանանյան զինյալ խմբավորումը, հայտնում է BBC-ն։
Կիրակի օրը հարված է հասցվել «Բաաս» կուսակցության շտաբին, որը գտնվում է խիտ բնակեցված Ռաս ալ Նաբա թաղամասում, հայտնում է Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը:
Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ չորս մարդ է զոհվել, զոհերի անունները չեն նշվել:
comment.count (0)