ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները կվտարվեն ԱՄՆ-ից. Ռուբիո |tert.am|
14:01 - 10 մարտի, 2025

ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները կվտարվեն ԱՄՆ-ից. Ռուբիո |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կվտարվեն Միացյալ Նահանգներից։ 

«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները և/կամ «Գրին քարտ»-երը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել»,- գրել է Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում։ Նա գրառմանը կցել է ավելի վաղ Միացյալ Նահանգների սահմանապահ ծառայության կողմից պաղեստինցի ուսանող Մահմուդ Խալիլի ձերբակալության լուրը։ Մահմուդ Խալիլը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ է:

2024 թվականին պաղեստինամետ ուսանողները վրանային ճամբար են հիմնել համալսարանի շենքի մոտ։ Մահմուդ Խալիլը նրանց անունից համալսարանի ղեկավարության հետ գլխավոր բանակցողներից էր: Նա մարտի 9-ին ձերբակալվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել