Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում
21:04 - 18 նոյեմբերի, 2024

Նախագահ Խաչատուրյանը վեց դատավորներ է նշանակել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով վեց դատավորներ են նշանակվել մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի, Դավիթ Դաբաղյանը՝ Արագածոտնի մարզի, Վիրաբ Վարդանյանն ու Գրիգոր Հարությունյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի ևս երկու հրամանագրերով Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի և Արթուր Ոսկանյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վահագն Խաչատուրյանը նշանակումները կատարել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել