Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ցույցերը դրանք ցրելուց հետո |factor.am|
11:41 - 19 նոյեմբերի, 2024

Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ցույցերը դրանք ցրելուց հետո |factor.am|

factor.am: Թբիլիսիում ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ բողոքի ակցիան կվերսկսվի, սակայն մանրամասներ դեռ չեն հրապարակվում։

Երեքշաբթի լուսադեմին ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հավաքված ցուցարարներին, գրում է Newsgeorgia-ն:

«Բողոքի ցույցերը կշարունակվեն մեկ այլ վայրում կամ կրկին Ճավճավաձեի պողոտայում»,- ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։

Ընդդիմության առաջնորդները հետագա գործողությունների մասին կհայտարարեն առաջիկա ժամերին։ Կոալիցիայի մեկ այլ առաջնորդ Նիկի Մելիայի խոսքով՝ «պայքարը չի դադարում», և բողոքի մասշտաբներն ու ինտենսիվությունը կավելանան։ «Մենք այս երկիրը կազատենք նրանցից առանց ուժի կիրառման։ Սա Վրաստանն է, սա Եվրոպա է, սա Ռուսաստանը չէ: Որքա՞ն ժամանակ է պահանջվում ազատասեր մարդկանց կրթելու համար։ Դա երբեք չի ավարտվի, այն չի ավարտվել հազարավոր տարիների ընթացքում և չի ավարտվի նույնիսկ հիմա», – ասել է Մելիան լրագրողներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել