Վրաստանում ընդդիմադիրները գիշերել են Թբիլիսիի պետական համալսարանի բակում
10:43 - 18 նոյեմբերի, 2024

Վրաստանում ընդդիմադիրները գիշերել են Թբիլիսիի պետական համալսարանի բակում

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները: Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիներ գիշերել են Թբիլիսիի պետական համալսարանի բակում՝ վրանների մեջ:

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի անդամները վրանները տեղադրել են երեկ երեկոյան: Ավելի ուշ նրանց են միացել երկրի խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքի մասնակիցները:

Կոալիցիայի առաջնորդները հայտնել են, որ ակցիան շարունակվելու է նույն վայրում մինչև այսօր ժամը 20:00-ն:

Ընդդիմադիր առաջնորդներից Գեորգի Վաշաձեն հայտնել է, որ պատրաստվում են նոյեմբերի 25-ին, պատրաստվում են «վերադարձնելու հայրենիքը»:

Այդ օրը, Վրաստանի վարչապետի խոսքով կարող է տեղի ունենալ նոր խորհրդարանի առաջին նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել