Վրաստանում  շարունակվում են բողոքի ակցիաները
18:30 - 19 նոյեմբերի, 2024

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են ՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։

Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել էին Մելիքիշվիլիի պողոտայում այն ​​բանից հետո, երբ վաղ առավոտյան հատուկ ջոկատայինները նրանց հեռացրել էին Թբիլիսիի պետական ​​համալսարանի տարածքից, որտեղ ընդդիմադիրները վրաններ էին տեղադրել։

Երեկ գիշերը Նիկա Գվարամիայի գլխավորած ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ակտիվիստները մոտ 30 վրան են տեղադրել պետական համալսարանի շենքի մոտ։ Նրանք հայտարարել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար պայքարի նոր փուլի անցնելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել