Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:
«Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ (sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն) ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով.
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 4,
Հեռ.` (+37460) 830-840,
Էլ. փոստ՝ [email protected]
Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝
Հեռ.` (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)