Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական չափով դրական է ազդել ՀՀ-ում էներգետիկ ոլորտի կայունության գործում. ՄՊՀ նախագահ
12:52 - 04 մարտի, 2025

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական չափով դրական է ազդել ՀՀ-ում էներգետիկ ոլորտի կայունության գործում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ 

Համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։

«Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին՝ մենք արդեն կարող ենք նկատել, որ բարեփոխումների արդյունքում շուկայի ազատական հատվածից էլեկտրաէներգիայի ձեռքբերման պարագայում որակավորված խոշոր սպառողների համար միջին գները նվազել են»,- նշել է ՄՊՀ նախագահը։

Կենտրոնը ՏՀԶԿ և Հունգարիայի մրցակցության մարմնի միջև համագործակցության նախագիծ է, որի նպատակն է Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում խթանել մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման կարողությունների զարգացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել