Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Սպառողի իրավունքները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Սպառողի իրավունքները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Հայաստանի կառավարության, վերջինիս միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության և պետական մարմինների ուշադրության կենտրոնում են: Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ իր գոհունակությունն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը 2025 թվականին դիմավորվում է շատ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններով։  «Այդ հարցերի պատասխաններն առավել կոնկրետացնելով՝ դրանցից առաջինն այն է, թե ո՞ւր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում։  Երկրորդն այն է, թե ինչպե՞ս պետք է դիմի։ Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու, եւ, իհարկե, կարեւոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա եւ փորձել ենք ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերաարձանագրում անել, այլեւ այդ իրավունքները իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։   Նա նաև ուրախությամբ արձանագրեց, որ նոր կարգավորումների ներքո նաեւ քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունը իրականացնելու համար։  «Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարեւոր է ոչ միայն սպառողների, այլեւ ընդհանրապես երկրի եւ տնտեսության համար, որովհետեւ կարծում եմ` սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարեւոր ցուցիչ է երկրի կյանքի որակի եւ երկրի իրավակարգի որակի համար։ Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորությունները ինչպես պետք է կիրառեն եւ ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն իսկ որակի նշան է, որն, իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում եւ արդարացված է նրանց նկատմամբ, որոնք առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար։  Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետեւ սպառող լինելը նույնպես ամենօրյա ընտրություն է։  Նրա խոսքով՝ ինչպես մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին, եւ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու եւ ճիշտ մոտիվացիաներ ձեւավորելու շատ կարեւոր մեխանիզմ է։  «Մրցակցության կարեւորագույն նպատակներից մեկն այն է, որ դաշտը ինչ-որ առումով ինքնակարգավորվի։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մեր երկրում չկա մի շատ կարեւոր ըմբռնում եւ այդ ըմբռնման բացակայությունը հաճախ տեսնում ենք եւ՛ բիզնեսի որոշակի շրջանակների, եւ՛ քաղաքացիների մոտ, որովհետեւ մարդկանց շատ դեպքերում թվում է, որ ամենադժվար գործը բիզնես հիմնադրելն է, մնացածը արդեն պետք է ինքնին ստացվի։ Իրականում բիզնես հիմնադրելը ամենահեշտ գործն է, եւ մեր, մեր իրականության մեջ չկա այդ ընկալումը, որ ցանկացած բիզնես ռիսկ է, եւ այդ ռիսկի տերն այդ բիզնեսի հիմնադրողն է առաջին հերթին։ Իհարկե, կառավարությունը պետք է աշխատի, որ հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծի տնտեսական գործունեության համար, հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծի աշխատանքի եւ վաստակի համար»,-նկատեց վարչապետը։  Վարչապետի դիտարկմամբ՝ այս և այլ ոլորտներում, իհարկե, կառավարությունը մտածելու բան ունի, բայց կառավարության մտածածը պետք է հավասարապես վերաբերվի բոլորին, եւ կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծելը։   Վարչապետը կարծիք հայտնեց, որ գործարար բնագավառում այդ ռիսկերի ընկալման բացակայությունը տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է։  «Այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսը արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում, բայց մյուս կողմից մենք պետք է նաեւ այս ազդակները տանք եւ՛ հանրությանը, եւ՛ տնտեսվարողներին»,-ընդգծեց վարչապետը։  Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, կառավարության, վերջինիս միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում են։  «Սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում են։ Սննդի արտադրության եւ սպառման բնագավառում մենք պետք է համոզվենք, որ քաղաքացիներին վաճառվում է հենց այն, ինչ հռչակվում է որպես վաճառքի ապրանք, եւ որ դա համապատասխանում է այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն»,-ասաց վարչապետը։  Վերջինս նաև կարևորեց, որ տեղական շուկան ապահովի ստանդարտների ապահովում և հայկական ապրանքների արտահանելիությունը։  «Սպառողի իրավունքների եւ տնտեսության զարգացման տեսակետից մեզ հարկավոր է, որ մեր բոլոր ապրանքները իրենց ստանդարտներով համարժեք լինեն արտահանման չափորոշիչներին։ Սա է նաեւ մեր միջազգային գործընկերների, այդ թվում` Եվրոպական միության հետ մեր համագործակցության կարեւոր թեմաներից մեկը»,-ընդգծեց վարչապետը։ Վարչապետի կարծիքով՝ այն ապրանքները, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից։  «Մենք բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց արտադրանքի որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն էլ ավելի ակտիվ, ավելի պահանջկոտ լինեն։ Բայց նրանք, որոնց ապրանքները ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից` այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների եւ ծառայությունների, արտադրությունների եւ, ընդհանրապես, տնտեսավարման համար»,- եզրափակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Միջոցառման ընթացքում մասնակիցներին ցուցադրվեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ստեղծված համակարգի մասին տեսանյութ, որտեղ բնութագրվում է, թե ինչպես սպառողը կարող է այդ համակարգի միջոցով ուղղորդել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և տեսնել իր խնդրի լուծման բանաձևը։ 
15:57 - 14 մարտի, 2025
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական չափով դրական է ազդել ՀՀ-ում էներգետիկ ոլորտի կայունության գործում. ՄՊՀ նախագահ

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական չափով դրական է ազդել ՀՀ-ում էներգետիկ ոլորտի կայունության գործում. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։  Համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։ «Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին՝ մենք արդեն կարող ենք նկատել, որ բարեփոխումների արդյունքում շուկայի ազատական հատվածից էլեկտրաէներգիայի ձեռքբերման պարագայում որակավորված խոշոր սպառողների համար միջին գները նվազել են»,- նշել է ՄՊՀ նախագահը։ Կենտրոնը ՏՀԶԿ և Հունգարիայի մրցակցության մարմնի միջև համագործակցության նախագիծ է, որի նպատակն է Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում խթանել մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման կարողությունների զարգացումը:
12:52 - 04 մարտի, 2025
Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ |armenpress.am|

Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը բարձրաձայնեց մանկապարտեզների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում սննդի գնումների խնդիրները։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ուսումնասիրության հիմնական առարկաներն են եղել կաթնամթերքը, կարագն ու պանիրը։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնաժողովին է ներկայացրել հարցը՝ խնդրահարույց գնումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովը դիտարկել է բոլոր համայնքները և արձանագրել է մի շարք խախտումներ։ «Հաճախ մանկապարտեզներում մատակարարվում են կարագ և պանիր, որոնք գնային սեգմենտով շատ էժան են: Արդյունքում մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ապրանքները ֆորմալ առումով համապատասխանում են տեխկանոնակարգերի պահանջներին, բայց իրականում չեն համապատասխանում որակի չափանիշներին»,- նշեց Գևորգյանը։ Նա ասաց, որ հանձնաժողովը նախատեսում է ոչ միայն վարչական պատասխանատվության ենթարկել խախտում կատարող տնտեսվարողներին, այլև ձեռնարկել համակարգային փոփոխություններ։ «Մենք ցանկանում ենք, որ գնումների գործընթացում կարգավորումներ իրականացվեն, որոնք կբացառեն որակապես ոչ համապատասխան ապրանքների մատակարարումը մանկապարտեզներին և այլ սոցիալական կառույցներին»,- ասաց Գևորգյանը։ Գևորգյանը մատնանշեց, որ կաթնամթերքի որոշ տեսակներ՝ կարագը և պանիրը, վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով, ինչը ենթադրում է հնարավոր խախտումներ։   «Հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, և վերջնական արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- եզրափակեց Գևորգյանը։
16:16 - 27 հունվարի, 2025
ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների

ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։  Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ  այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։ Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք  միաժամանակ՝  նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ  և հակառակը։
15:39 - 13 դեկտեմբերի, 2024
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից: «Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ (sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն) ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով. Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 4, Հեռ.` (+37460) 830-840, Էլ. փոստ՝ [email protected] Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝ Հեռ.` (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:29 - 19 նոյեմբերի, 2024
ՄՊՀ-ն «ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 24 799 000 դրամ տուգանք հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

ՄՊՀ-ն «ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 24 799 000 դրամ տուգանք հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Այդ մասին հայտնում են ՄՊՀ-ից: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30 %-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում: Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք: Որոշումն՝ այստեղ:
18:02 - 17 հոկտեմբերի, 2024
Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ  հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը  շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում էլ ավելի ակտիվ և առարկայական համագործակցության զարգացման համար»,-նշել է ՄՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը հատկապես կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Իտալիայի առաջավոր փորձը: Ռոբերտո Ռոստիչելլին իր խոսքում նշել է, որ Իտալիայի մրցակցային մարմինը բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ջանքերը, որոնք հնարավորություն են ընձեռել ակտիվացնելու կառույցի գործունեությունը և ներկայացվածությունը միջազգային մակարդակում:
16:12 - 15 հոկտեմբերի, 2024
Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ին իրականացված ակցիայի շրջանակներում. ՄՊՀ

Yandex Go-ն կփոխհատուցի օգտատերերին ուղևորությունների արժեքը` ապրիլի 24-ին իրականացված ակցիայի շրջանակներում. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օգտատերերից ստացել էր հարցումներ 2024 թվականի ապրիլի 24-ին Երևանում Yandex Go-ի իրականացրած ակցիայի վերաբերյալ։   Համաձայն հայտարարված պայմանների՝ «Ստարտ» սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը հանդիսանում էր Ծիծեռնակաբերդի բարձունքը, պետք է արժենային խորհրդանշական 1 դրամ, իսկ վարորդները ստանային դրա արժեքի ամբողջական փոխհատուցում։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, օգտատերերից գանձվել է ուղևորության ամբողջ արժեքը: Օրինակ՝ վճարովի սպասելավարձի, տարբեր պատճառներով ուղևորությունը փաստացի նշված վերջնակետից մեծ հեռավորության վրա ավարտելու կամ որոշ վարորդների կողմից ուղևորության ամբողջական գումարը գանձելու պատճառներով:   «ՄՊՀ-ն ուսումնասիրել է բարձրացված հարցերը, կապ է հաստատել Yandex Go ծառայության հետ: Ծառայությունը քննություն է իրականացրել և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել օգտատերերին նման ուղևորությունների արժեքը և նախատեսում է առաջիկայում նման փոխհատուցում իրականացնել։   Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նշում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք ուղևորություններ կատարած օգտատերերը, որոնց երթի արժեքը կազմել է 1 դրամից ավել, կարող են դիմել Yandex Go-ի սպասարկման ծառայություն` փոխհատուցում ստանալու հնարավորությունը պարզելու համար»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
11:27 - 19 օգոստոսի, 2024
ՄՊՀ-ն «Գլոբբինգի»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Գլոբբինգի»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Գլոբբինգի»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։  «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։  Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ. Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։ Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում (www.fedex.com, «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները»։ 
10:54 - 05 օգոստոսի, 2024
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։Օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և 30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները, դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, [email protected] էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203, հեռախոսահամարով:
17:37 - 24 հուլիսի, 2024
Ուզում եք տնտեսվարողին ասենք 120 դրամով գնում եք հեղուկ գազը, բայց վաճառեք 50 դրամո՞վ. ՄՊՀ նախագահ |tert.am|

Ուզում եք տնտեսվարողին ասենք 120 դրամով գնում եք հեղուկ գազը, բայց վաճառեք 50 դրամո՞վ. ՄՊՀ նախագահ |tert.am|

tert.am: Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ուստի ՀՀ-ում և ընդհանրապես աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, այդ իսկ պատճառով մեր ներքին շուկայում էլ են գները բարձրացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Վերջին թարմացված տեղեկատվությամբ արդեն հեղուկ գազ ներկրող ընկերությունների քանակը 98 է դարձել, որևէ մեկի չափը 10 տոկոսը չի գերազանցում: Տնտեսվարողների քանակը բավականին շատ է և շուկան ցածր կենտրոնացված է, ուղղակի տեսել ենք բորսայում գները բարձրացել են, փորձել ենք մենք էլ գները ճշգրտել»,- ասաց նա Նա նշեց, որ հեղուկ գազը ներկրվում է 110, 104 դրամ, կա մի փոքր ավելի բարձր գին և դրա վրա որ ծախսերը գումարում ենք, տեսնում ենք, որ այսօրվա գները շուկայի նույնն են: «Բենզինի շուկայում մենք ունենք գործընթաց, որը շոտով կավարտվի, կարծում ենք՝ այնտեղ առևերույթ չարաշահում է եղել»,- տեղեկացրեց ՄՊՀ նախագահը: Գևորգյանը նշեց, որ մեր շուկայի գները չպետք է համեմատել այլ երկրի  շուկայի հետ, որտեղ ներքին գներ են որոշված: Լրագրողի դիտարկմանը՝ եթե ՌԴ-ում 100-110 դրամ է, ՀՀ-ում չի կարող լինել 80-90 դրամ, նա ասաց. «Սխալվում եք, ՌԴ-ում կա ներքին շուկայի ֆինանսավորում, ՌԴ-ն ներքին շուկայի սուբսիդավորում է իրականացնում, նույնը չենք կարող ասել Իրանի մասին այնտեղ ներքին շուկայում գործում է առանձին գին իրենց իսկ ապրանքի վրա»: Գևորգյանը հավելեց. «Ձեր ուզածն ի՞նչ է, որ մենք սկսենք գին սահմանել, կանչենք տնտեսվարողին ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով ներքին շուկայում գազ վաճառի՞»: Հիշեցնենք, որ հեղուկ գազի գինը մայիսին որոշ լցակայաններում եղել է նույնիսկ 30-35 դրամ, ընդհանուր գինը եղել է 80-90 դրամ, իսկ ահա հուլիսից հեղուկ գազի գինը կրկնակիից ավելի բարձրացել է, ներկայումս 190-200 դրամ է:
12:57 - 18 հուլիսի, 2024
ՄՊՀ-ն «Պենտիի» նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Պենտիի» նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում տվյալ ապրանքների վաճառքի միջին գնից, ինչպես նաև հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը՝ 70%-ը, չի տարածվել ակցիայի մեկնարկի պահին առկա ապրանքների առնվազն մեկ հինգերորդի վրա: Որոշումը հասանելի է այստեղ:
16:19 - 17 հուլիսի, 2024