Ի գիտություն ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսվարողների
11:11 - 29 հունվարի, 2025

Ի գիտություն ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսվարողների

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման  առնչությամբ։

«Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն [email protected] էլ. փոստի հասցեով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել