Բլինքենն ու Ֆիդանը հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը |azatutyun.am|
09:28 - 20 նոյեմբերի, 2024

Բլինքենն ու Ֆիդանը հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռիո դե Ժանեյրոյում, հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները Բրազիլիայում են G20-ի շրջանակներում:

Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական պայմանագրի շուրջ բանակցային 2.5 տարվա ընթացքում քննարկումների մի քանի փուլ է կազմակերպել, վերջին անգամ արտգործնախարարները բանակցեցին Նյու Յորքում, որից հետո այդ հանդիպմանը մասնակցած պետքարտուղարը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ ուղարկեց Հայստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Ալիևին ուղղված նամակում Բայդենը հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել