Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով գյուղի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է մարիխուանա: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հողամաս: 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 13, 2 գրամ քաշով 2 փաթեթ: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Վաղարշապատի բաժնի ոստիկանները ստացված տվյալներն իրացնելու նպատակով նույն օրը մեկնել են Ջրարբի: Պարզվել է, որ գյուղի 33-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։ Նա իրավապահներին է ներկայացրել 252 գրամ զանգվածով մեկ փաթեթ: Հայտնել է, որ ներկայացվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար է։
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
comment.count (0)