ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Խուդաթյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել էր, որ Դավիթ Խուդաթյանը նշանակվելու է ՏԿԵ նախարար։
comment.count (0)