Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն. Փաշինյան
 |1lurer.am|
13:17 - 21 նոյեմբերի, 2024

Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստին ԿԳՄՍՆ-ի՝ կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում վերաբաշխում կատարելու հարցը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց՝ աշխատանքներն ավարտական փուլում են, հիմա գույքի ստացման գործընթացն է, և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծվում, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:

«Պլանավորված էր հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հիմա այդ հարցը կարգավորել են, ներքին գազամատակարարումը կառուցված էր, միացնելը՝ ոչ»,- ասաց Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է, հիմա մարդիկ կասեն… Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է:

Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ:

Ինչքա՞ն կարելի է այսպես, ժողովո՛ւրդ ջան: Հիմա ասում եմ՝ կարո՞ղ են այդ գյուղի ժողովուրդը և հանրապետության ժողովուրդն ասել՝ վարչապետը սուտ է ասում: Իհարկե, կարող են ասել, հիմա կարո՞ղ են բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց, հետո քամի էր, բայց դա ի՞նչ կապ ունի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել