ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|
16:46 - 21 նոյեմբերի, 2024

ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել |armenpress.am|

armenpress.am: Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ 

ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։

Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։

ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել