factor.am: Բենիամին Նեթանյահուի գրասենյակն արաձագանքել է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի՝ Իսրայելի վարչապետին կալանավորելու որոշմանը՝ այն որակելով որպես «անհեթեթ և կեղծ», «հակասեմական», գրում է The Guardian-ը։
Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Իսրայելի վարչապետի դեմ ներկայացված մեղադրանքները։
Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին նույնպես կալանավորելու օրդեր է տրվել։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկիրը «չի ենթարկվի ճնշումներին, չի զսպվի և չի նահանջի», քանի դեռ, «Իսրայելի բոլոր ռազմական նպատակները չեն իրականացվել»։
Հիշեցնենք, որՄիջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ Դեյֆիին ձերբակալման հրաման է տվել։
comment.count (0)