Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են, բայց նաեւ պարտադիր չի, որ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ։ Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչեւ օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն»,- պաշտոնյանների հրաժարականին անդրադառնալով ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով քննադատություններին, որ վարչապետը ճնշում է գործադրել կառավարությունից անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահի վրա, դրա համար է Կարեն Անդրեասյանը հրաժարական տվել, վարչապետը շեշտեց, որ ԲԴԽ նախագահին չի հորդորել հրաժարական տալ, եղել է վարչապետի խնդրանք։ Փաշինյաի խոսքով՝ դրանք բոլորովին տարբեր բաներ են։
«Կա՞ նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական եւ իրավական հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ դատական համակարգում ունենք էն պրոբլեմները, որոնք ուզում ենք լուծել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ անկախ դատական համարկարգ, եթե չուզենանք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի, ընդհանրապես վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի»,- մանրամասնեց Փաշինյանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս խմորումները նշանակում են, որ իշխանություն անկախ դատական համակարգ ունենալու ռազմավարական նպատակից չի շեղվում։
«Իմ ընկալմամբ՝ անկախ դատական համակարգը այն է, որ անկախ նրանից՝ ինչ որոշում է կայացրել, մենք ասում ենք՝ եթե դատարանը որոշել ա, որեմն ճիշտը դայա։ Մեր խնդիրը ինչն ա, որ դատարանը շատ դեպքերում կայացնում ա որոշումներ, որոնց վերաբերյալ հանրության վերաբերմունքը դա չի։ Ինչքան էլ հետազոտրենք, հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են, ինչքան էլ խորանանք, կտեսնենք, որ դրանք ճշգրիտ անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց էն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ աղմուկ են առաջացնում, նեգատիվ են տարածում Հայաստանում արդարադատության զգացումի վրա։
Հիմա ես ինչ կապ ունեմ էս պատմության հետ․ իդեալական վիճակն էն կլիներ, որ ես կապ չունենայի էս պատմության հետ։ Էսօրվա մեր իրականության պրոբլեմն էն ա, որ էն խումբը գործերի, որոնք աղմուկ են առաջացնում, հիմնական մեկնաբանությունը, չեմ թաքցնի, քաղաքական շրջանակներում էլ կա էդ ընկալումը, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է էս վճիռը։ Մարդիկ չգիտեն, որ կառավարությունն էլ ա էդպես մտածում կամ կարող ա մտածել, բայց մարդը ինչ ա մտածում, մտածում ա, որ էս ամենը համաձայնեցվում ա էս շենքում (նկատի ունի՝ կառավարության), հետեւաբար էս մարդն ա պատասխանատու էն բոլոր պրոբլեմների համար, որը ինքը տեսնում ա։ Քաղաքական առումով սա ճիշտ ա։ Բայց մյուս կողմից իմ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ Հայաստանի մարդկանց մի զգալի մասը չի հավատում, որ հենց էդպես էլ կա, այսինքն՝ էն, որ գործերը տարիներով ձգվում են, կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ, զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ էդ ամենն ինձ հետ համաձայնեցված չի»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաներին հրաժարականի մասին խնդրել է կիրակի օրը, գրավոր տարբերակով։ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այդ որոշումը կայացրել է միանձնյա և այն չի քննարկել իր քաղաքական թիմի հետ։
comment.count (0)