1lurer.am: Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 20։20-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դողանշեհիր շրջանում, երկրաշարժի օջախը եղել է 9,75 կմ խորությամբ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
comment.count (0)