factor.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման վերաբերյալ։
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածը։ Այս հարձակումը, որը հստակորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է Իսրայելի ռազմավարական անկայունացման քաղաքականությանը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է՝ «այն փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիիվանում են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ որևէ խնդիր լուծվի դիվանագիտական ճանապարհով և չի վարանում վտանգել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը՝ համապատասխան իր սեփական շահերին»։
«Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հակամարտությունների։ Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյուն և ավերածություններ Մերձավոր Արևելքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Անկարան կոչ է անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել պատերազմի տարածումը կանխելու համար։
comment.count (0)