Ցանկություն կա Եվրամիության հետ քննարկելու անվտանգության հարցեր. Խաչատուրյան
 |1lurer.am|
12:56 - 26 նոյեմբերի, 2024

Ցանկություն կա Եվրամիության հետ քննարկելու անվտանգության հարցեր. Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության հետ համագործակցության առումով յուրահատուկ էր 2024 թվականը, որովհետև մենք 2 ծրագրերով արդեն սկսել ենք համատեղ աշխատել: Խոսքը վերաբերում է «Խաղաղության գործիք» և մուտքի ազատականացման ծրագրերին, որով արդեն սկսել ենք մեր համագործակցությունը: Նաև ցանկություն կա Եվրամիության հետ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալեվ հարցին, թե ինչպես է ՀՀ-ն ցանկանում օգտվել ԵՄ խորհրդում 2025 թվականին Լեհաստանի նախագահությունից:

«Այս հարցերի շրջանակում ենք մենք տեսնում Եվրամիության՝ 2025 թվականի աշխատանքները, այդ թվում՝ հենց Լեհաստանի նախագահության, առաքելության ժամանակաշրջանում, և վստահ եմ, որ այդ համատեղ աշխատանքը կհաջողվի, որոհետև մենք Եվրամիության հետ աշխատանքներում միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում: Սա պայմանավորվում է նաև նրանով, որ իրականում լեհական կողմն ավելի տեղեկացված է և ավելի լավ պատկերացում ունի հայաստանյան իրավիճակից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք երկար տարիներ միասին եղել ենք սոցիալիստական այդ համակարգի մաս»,- ասաց ՀՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել