Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ 43 մարդ է ձերբակալվել ոստիկանների պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «հանրահավաքի մասնակիցների կողմից իրականացված ապօրինի ու բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 32 աշխատակից»: Տուժած քաղաքացիական անձանց մասին տվյալներ ՆԳՆ-ն չի հայտնել:
Նշենք նաև, որ այսօրվանից Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ է, ըստ որի՝ ոչ մի անձի թույլ չի տրվի մուտք գործել խորհրդարանի շենք՝ առանց խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:
comment.count (0)