ՀՀ վարչապետը Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել
20:33 - 29 նոյեմբերի, 2024

ՀՀ վարչապետը Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադիա Տոնոյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի ռազմական կցորդ։ Այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արկադիա Տոնոյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Նյու Դելի)»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել