Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին
13:43 - 30 նոյեմբերի, 2024

Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն։ Այս մասին հայտնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։

Դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կվերաօծվի եկեղեցին։ Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել