hetq.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին կոչ է արել երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այլ ոչ թե քննարկել ու քննադատել նրան: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։
Նրանց տվյալներով՝ Ռյուտեն, որը նոյեմբերին Թրամփի հետ հանդիպել էր Ֆլորիդայի վերջինիս կեցավայրում, վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ եվրոպացի նախարարներին հայտարարել է, որ «Թրամփի մասին քննարկելու ու քննադատելու փոխարեն նրանք պետք է խոսեն նրա հետ»։
Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Նոյեմբերյան ընտրություններում հաղթելու դեպքում նա սպառնում էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները ֆինանսական մեծ պատասխանատվություն չվերցնեն սեփական անվտանգության համար։ Հանրապետական նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
comment.count (0)