Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են  |aliq.ge|
21:07 - 06 դեկտեմբերի, 2024

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, բողոքի ցույցը վերսկսվել է: Պողոտայում երթևեկություննը կաթվածահար է:

Խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում ոստիկանականները կենդանի պատ են կազմել, նշված հատվածում տեղաշարժը սահմանափակված է։

Հանրահավաքի մասնակիցների մի մասը սուլելով հարվածում է խորհրդարանի դիմաց տեղադրված երկաթե պատնեշին:

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում։ Քաղաքացիները բողոքում են նոյեմբերի 28-ի «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել