hetq.am: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դիմակավորված անձինք ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Միջադեպը տեղի է ունեցել շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան:
Հարձակման հետևանքով տուժել են լրագրող Մակա Չիխլաձեն և օպերատոր Գեորգի Շեցիրուլին։ Грузия Online-ը փոխանցում է, որ նրանք հոսպիտալացվել են ուղեղի ցնցումով։ Բժիշկների խոսքով՝ լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքից ժամեր անց Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել լրագրողների վրա հարձակման փաստով: Գերատեսչությունում ընդգծել են, որ իրականացնում են «բոլոր անհրաժեշտ գործողությունները» մեղավորներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: TV Pirveli-ի տնօրեն Վաթո Ծերեթելին 25 000 ԱՄՆ դոլար է խոստացել նրան, ով տեղեկություններ կփոխանցի հարձակում գործած անձանց վերաբերյալ։
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Լևան Իոսելիանին դատապարտել է նկարահանող խմբի վրա հարձակումը։ Ոստիկանությանը նա կոչ է արել «անհապաղ արձագանքել և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)