Ասադին Ռուսաստանում ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը. Պեսկով
 |1lurer.am|
20:11 - 09 դեկտեմբերի, 2024

Ասադին Ռուսաստանում ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ-ում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, առանց պետության ղեկավարի նման որոշումներ չեն կարող կայացվել, և դա նրա որոշումն է»,- ասել է նա։

Պեսկովը, սակայն, հրաժարվել է հայտնել Ասադի գտնվելու վայրը և նշել, որ առայժմ Պուտինի հետ հետ հանդիպում նախատեսված չէ։

Դեկտեմբերի 8-ին, ՏԱՍՍ ​​գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում Սիրիայի դեսպանատան վրա իջեցվել է ազգային դրոշը, իսկ հաջորդ առավոտյան բարձրացվել սիրիական ընդդիմության դրոշը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել