Անկարան սպառնում է պատասխանել Վաշինգտոնի ընդունած նոր սահմանափակումներին |azatutyun.am|
09:41 - 18 դեկտեմբերի, 2019

Անկարան սպառնում է պատասխանել Վաշինգտոնի ընդունած նոր սահմանափակումներին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան պատասխան քայլերով է սպառնում Միացյալ Նահանգների կողմից ընդունված նոր սահմանափակումների կապակցությամբ:

Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրի 738 միլիարդ դոլարի հասնող պաշտպանական բյուջեին, որով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի դեմ՝ ինչպես «Թուրքական հոսք» գազատարի կառուցման, այնպես էլ ռուսաստանյան արտադրության սպառազինության ձեռքբերման պատճառով:

«Սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն չեն խանգարի Թուրքիային՝ վճռականորեն ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել