ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում ցավակցական գրառում է արել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած դժբախտ միջադեպի առիթով։
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, որոնք տուժել են այս ցավալի արարքից», - գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ամբոխի մեջ։ Զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորների թիվը 200-ից ավել է։
comment.count (0)