tert.am: Զայրացած ցուցարարները դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում այն բանից հետո, երբ սաուդցի ներգաղթյալը սուրբծննդյան տոնավաճառում 5 մարդու է սպանել, հայտնում է Daily Mail-ը:
Շուրջ 700 ցուցարարներ բղավել են՝ «Ով չի սիրում Գերմանիան, թող հեռանա Գերմանիայից», «Միգրացիան սպանում է», «Մենք պետք է հետ վերցնենք մեր քաղաքները, մեր գյուղերը և մեր հայրենիքը»։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում սաուդցի ներգաղթյալը ավտոմեքենայով մխրճվել էր սուրբծննդյան տոնվաճառի տարածքում գտնվող բազմության մեջ։
Նա ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50-ամյա Թալեբ Ա.-ն, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում, մասնագիտությամբ բժիշկ-հոգեբույժ է և հոգեթերապևտ:
comment.count (0)