factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը X-ի իր միկրոբլոգում ամփոփել է Դամասկոս կատարած այցն ու Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի (Ջոլանիի) հետ հանդիպումը։
«Սիրիայի համար մեր առաջնահերթություներն են երկրում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցման, տնտեսական զարգացման ապահովուը և պայմանների ստեղծումը, որոնք տարիներ շարունակ իրենց երկրից բացակայող սիրիացիներին հնարավորություն կտան վերադառնալ հայրենիք։
Թուրքիան ցանկացած ներդրում կանի անվտանգ, ազատ, բարգավաճ Սիրիայի կայացման գործում, որը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը»,- ասել է Ֆիդանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն էր այդ մասին տեղեկացրել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
Շարունակությունը՝ Factor.am-ում
comment.count (0)