factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով Անդրկովկասն ու միջազգային հարցեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները: Էրդողանն ասել է, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության ավարտով Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում կգա»,- հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
Էրդողանը նաև մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը D-8-ին (Իսլամական ութնյակ) շահավետ և դրական լինի երկրի համար։ Ադրբեջանը խմբին միացել է անցյալ շաբաթ Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ:
comment.count (0)