Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։
«Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Ռուսաստանից վերադառնում է Բաքու ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ:
Ադրբեջանական APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: «Sputnik Азербайджан»-ը, հղում անելով ավիաընկերությանը, գրում է, որ վթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։
Նախնական տվյալներով Ակտաուի օդանավակայանում ինքնաթիռն ընկել է թռիչքուղուն հարակից դաշտում։ Flightradar-ի տվյալներից երևում է, որ վթարից առաջ ինքնաթիռը պտտվել է օդանավակայանի վրայով։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:
comment.count (0)