ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի
 |tert.am|
21:36 - 01 հունվարի, 2025

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի |tert.am|

tert.am: Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի իշխանությունների հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին լուծումներ կգտնվեն «խաղաղ ապագայի» համար։

«Դիվանագիտական ​​ջանքերի հսկայական կարիքը շարունակում է պահպանվել, մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և ձևավորել նորերը ռուսաստանցիների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», - տեսաուղերձում ասել է ԱՄՆ դեսպանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, սակայն Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել