ՊԱԾ-ը Մկոյանի ընտանեկան ընկերության գործով հետաքննություն է սկսել |aliq.ge|
12:37 - 17 դեկտեմբերի, 2019

ՊԱԾ-ը Մկոյանի ընտանեկան ընկերության գործով հետաքննություն է սկսել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել իշխող «Վրացական երազանքի» Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերության գործով:

Այս փուլում ուսումնասիրվում են իրենց կողմից հրապարակված փաստերը:

Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից:

Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:

1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:

Մկոյանն այն օրենսդիրներից մեկն է, ով դեմ քվեարկեց համամասնական ընտրակարգի օրինագծին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել