ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը |armenpress.am|
22:46 - 15 հունվարի, 2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակությունը միջնորդներին համաձայնություն է տվել համաձայնագիր կնքել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով շարժման հայտարարությանը։

«Շարժման պատվիրակությունը միջնորդներին է փոխանցել շարժման համաձայնությունը՝ հրադադարի և գերիների փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ»,- նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի, եթե այդ համաձայնագիրը հաստատվի Իսրայելի և շարժման կողմից։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 251 մարդ, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում։ Դրա դիմաց Իսրայելը ՀԱՄԱՍ-ին է վերադարձրել 240 պաղեստինցի բանտարկյալի։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 46 600-ի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել