Գազայում հրադադարն ուժի մեջ է
13:57 - 19 հունվարի, 2025

Գազայում հրադադարն ուժի մեջ է

Գազայի հատվածում հրադադարն այժմ ուժի մեջ է։ Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Զինադադարը սկսվել է ժամը 13:15-ին: Այն հետաձգվել էր գրեթե երեք ժամով այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ «տեխնիկական» ուշացում կա երեք պատանդների անունները հանձնելու հարցում, որոնք պետք է ազատ արձակվեն:

Ավելի ուշ, «Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր. այն փոխանցվել է միջնորդներին։

Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։

Լուսանկարում՝ տեղահանված պաղեստինցիներն անցնում են փլատակների կողքով՝ փորձելով կիրակի օրը վերադառնալ Գազայի հյուսիսում գտնվող իրենց տները / Դաուդ Աբու Ալկաս / Reuters

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել