Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով. իսրայելական ԶԼՄ-ներ |armenpress.am|
21:52 - 06 հունիսի, 2025

Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին՝ ՀԱՄԱՍ-ին հակազդելու նպատակով. իսրայելական ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զենք է տրամադրում Գազայի հատվածում գործող կլաններին, որոնք ընդդիմանում են ՀԱՄԱՍ-ին։ Վկայակոչելով BBC-ին, տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Ըստ մամուլի՝ խոսքը Գազայի հարավում գործող մի կոնկրետ խմբի մասին է, որին կառավարությունը զինում է որպես ՀԱՄԱՍ-ի դեմ գործակցող ուժ։

Նման քաղաքականության վերաբերյալ առաջինը հրապարակային քննադատությամբ հանդես է եկել ընդդիմադիր գործիչ, «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը՝ մեղադրելով կառավարությանը իսլամիստական ծայրահեղականներին նման հանցավոր խմբավորումների աջակցություն ցուցաբերելու մեջ։

«Իսրայելի կառավարությունը զենք է տրամադրում հանցավոր խմբի, որը նույնացվում է «Իսլամական պետության» հետ։ Որքան ինձ հայտնի է, այս որոշումը չի ստացել կառավարության պաշտոնական հաստատումը»,- ասել է Լիբերմանը։

Իսրայելցի մի շարք այլ քաղաքական գործիչներ ևս մտահոգություն են հայտնել, նշելով, որ Նեթանյահուի այդ որոշումը կարող է վտանգել երկրի անվտանգությունը։ Սակայն Իսրայելի վարչապետը, հրապարակելով տեսաուղերձ X-ում, չի կիսել այդ մտահոգությունները և պաշտպանել է իրականացվող քաղաքականությունը՝ այն դիտարկելով որպես ՀԱՄԱՍ-ին հակազդելու ռազմավարություն։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221648


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել